Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մարդկանց կարող եմ առաջարկել՝ թող գան այստեղ ապրեն, այստեղ մասնակցեն այդ ամենին. Արփի Վարդանյան. «Փաստ»

Դեկտեմբեր 06,2016 13:11

Հատված Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հարցազրույցից:

– Այսօր շատերը խոսում են այն մասին, որ սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես ընտրություններին։ Սփյուռքը նման ցանկություն ունի՞։

– Վերջերս դրսում ստեղծված տարբեր խմբեր երեք տարբեր առաջարկ են ներկայացրել։ Բայց դեռ մանրամասն չեմ ուսումնասիրել և չեմ հասկանում, թե ինչպես են պատկերացնում, որ դա գործի։ Այդ ամենը դեռ օդի մեջ է։ Այդ մարդկանց կարող եմ առաջարկել՝ թող գան այստեղ ապրեն, այստեղ մասնակցեն այդ ամենին։

– Բայցևայնպես, օրինակ, ԱՄՆ հայ համայնքն ի՞նչ կարծիքի է։

– ԱՄՆ-ի համայնքը մեկ ամբողջական համայնք չէ։ Կա ամերիկահայ, որ ինքն է ծնվել այնտեղ, կան, որ նրանց ծնողները կամ պապերն ու տատերն են այնտեղ ծնվել։ Կան որ այլ երկրներից են եկել։ Ու բոլորը իրենց հարցն են առաջ տանում։ Համենայնդեպս ԱՄՆ-ում մեկ միասնական սփյուռք չկա։ Չկա համընդհանուր մեկ կազմակերպություն, որ ներկայացնում է բոլորին, և չեմ էլ կարծում, թե երբևէ կլինի։ Ես և Դուք կարող ենք մեկ հարցի շուրջ տասը կարծիք ունենալ։ Պատկերացրեք՝ մեկ միլիոնանոց ամերիկյան սփյուռքը քանի կարծիք կարող է ունենալ։ Այս պատճառով է նաև, որ Հայաստանի համար դժվար է առանձնացնել սփյուռքի հետ հարաբերվելու կարևոր խնդիրները։

Արփի ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031