ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան
– Պարոն Մելիքյան, Գագիկ Ծառուկյանը ասել է, որ վերադառնում է, Ձեզ չի՞ մտահոգում այս հանգամանքը։
– Նման հայտարարություն չի եղել, պարոն Ծառուկյանն ընդամենը հայտարարել է, որ առաջիկայում հայտարարություն կանի։
– Իսկ հիշո՞ւմ եք, թե Դուք ինչպես էիք անվանել նրան՝ ասելով, թե «թալանչին չի կարող լինել բարերար»։
Կարդացեք նաև
– Ոչ մի բան չենք հիշում, երբ հայտարարություն կանի, կպատասխանենք։
– Որ վերադառնա, ներողությո՞ւն եք խնդրելու։
– Երբ կվերադառնա, ես Ձեր հարցին կպատասխանեմ, սպասեք, հնչեցնի իր հայտարարությունը, նոր, որեւէ մեկս որեւէ տեղ չենք գնում, Ձեր ցանկացած հարցին կպատասխանենք։ Սպասենք հայտարարությանը։
– ԲՀԿ–ականներն ասում են, որ ժողովուրդը պահանջում է Ծառուկյանի վերադարձը, Դուք անձամբ տեսնո՞ւմ եք նրա վերադարձի անհրաժեշտությունը։
– Եթե ժողովուրդը տեսնում է, ուրեմն բոլորը պետք է տեսնեն։
– Այդ թվում եւ ՀՀԿ-ականնե՞րը։
– Թողեք հայտարարությունը հնչի, հետո տեսնենք։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում