Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. Գագիկ Ծառուկյանի վերադարձն անխուսափելի է հանրային պահանջի առումով. «Փաստ»

Դեկտեմբեր 06,2016 13:02

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում ընդունած արձանագրությունը շատ ավելի խորքային հիմքեր ունի։ «Տեղյակ եմ, որ ԲՀԿ տարբեր կառույցներ վեր են հանում ու փորձում են Գագիկ Ծառուկյանին առաջարկել վերադառնալ քաղաքական դաշտ, ու որ նա գլխավորի ԲՀԿ-ն։ Ըստ իս՝ պահանջը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Ծառուկյանն այնպիսի մասսայական բարեգործություններ է իրականացնում, որ ժողովրդի հետ ամենօրյա շփումը բերել է նրան, որ նա իրոք անհրաժեշտ է քաղաքական դաշտին։ Նրա վերադարձն անխուսափելի է հանրային պահանջի առումով։ Ես համարում եմ, որ եթե անձը պահանջված է ու տվյալ անձը գիտակցում ու տեսնում է այն բացը, որն առաջացել է իր գնալուց հետո, ու որը չի լրացվել, բնականաբար, նա պետք է մտածի իր վերադարձի մասին»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության ձևավորմանը, ապա. «Նրա նկատմամբ երբեք էլ չի խաթարվել, պարզապես մարդկանց տրամադրություններն իրադարձությունների զարգացման ընթացքում անկումային էին, բնականաբար, այն հույսերը, որոնք կապվում էին ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, այլ ընդհանրապես եռյակի գործունեության հետ՝ չիրականացան։ Քանի որ իրադարձությունները ծավալվում էին նրա շուրջ, հետևաբար պահանջներն էլ էին խիստ, սակայն դա չի նշանակում, որ վստահությունը նրա նկատմամբ խաթարվել էր։ Գագիկ Ծառուկյանն այդ պարագայում չէր կարող այլ բան անել, քան հայտարարել իր հեռանալու մասին, հակառակ դեպքում՝ անխուսափելի զարգացումներ կլինեին։ Նկատենք, որ քաղաքական եռյակն այդ ժամանակ, կարծես, ակտիվ չսատարեց Գագիկ Ծառուկյանին։ Ստացվում էր, որ Ծառուկյանը շարժման ողջ պատասխանատվությունը պետք է վերցներ իր վրա, իսկ թիկունքը «դատարկ» էր։ Նրա որոշումը ճիշտ էր, նա չցանկացավ արյունահեղություն։ Հեռացումը պայմանավորված էր իրավիճակով ու վերադարձն էլ կլինի իրավիճակով ու հանրային պահանջով»,- ասաց պատգամավորը՝ խոսելով ԲՀԿ-ի հետագա շանսերի մասին։

Սոսե ՉԱՆԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031