Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փուլում այնպիսի մի իրավիճակ է, երբ սփյուռքյան հեղինակավոր կառույցներն ու ավանդական ուժերը բացառիկ լոյալություն են ցուցաբերում ՀՀ իշխանությունների հանդեպ՝ մշտապես աչք փակելով երկրում առկա ապօրինությունների վրա։ Դա, բնականաբար արդարացվում է ղարաբաղյան հիմնախնդրով եւ դրա հետ կապված պսեւդոհայրենասիրական զեղումներով։
Սակայն այս ամռանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո կարծես թե բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունները փոփոխության կարիք ունեն։ Եվ լոյալ թեւը՝ ի դեմս Գլոբալ հայերի, հայտարարեց երկիրը շենացնելու, իսկ ահա ընդդիմադիր հատվածը՝ ՀՀ իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում բանեցնելու մտադրության մասին։
Սակայն իրականում թե՛ մեկը եւ թե՛ մյուսը մեծ հաշվով ձախողվելու են, քանի որ ինչ էլ անեն, ի վերջո, դեմ են առնելու Հայաստանի՝ արմատապես կոռումպացված համակարգին, որը մի կողմից կլանելու է լոյալ «գլոբալների» ներդրումներն ու երկրի հնարավոր տնտեսական առաջընթացի հնարավորությունները, մյուս կողմից էլ ավելի դեգրադացնելով քաղաքական դաշտը՝ զրոյացնելու է ընդդիմադիր սփյուռքահայերի ջանքերի ՕԳԳ-ն, քանի որ ստացվելու է, որ Արսինե Խանջյանը կամ Սերժ Թանկյանը իրենց դիտորդական շարժմամբ գալու են իշխող ՀՀԿ-ի ընտրակեղծարարներից պաշտպանելու ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ձայները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում