«Անցյալ տարի երկու անուն կեղծ դեղ է հայտնաբերվել մեկ դեղատանը։ Դրանք եղել են «Ֆուրացիլին» աչքի կաթիլները եւ «Ֆուրացիլին» ականջի կաթիլները, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նշված ղեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես ստերիլության կետն է խախտված եղել, եւ նյութերը ուղարկվել են իրավապահ մարմիններին, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- ասաց առողջապահական պետական տեսչության դեղերի եւ դեղագործական վերահսկողության բաժնի պետ Վահե Մինասյանը։
«Ֆուրացիլին»-ներն արտադրվել են Հայաստանում։ Դրանով զբաղվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերությունը։ Ի դեպ, վերջինս, ըստ Մինասյանի, նման գործունեությամբ զբաղվելու ժամանակ արդեն չի ունեցել համապատասխան լիցենզիա, որն ինչ-ինչ պատճառներով դադարեցված է եղել իր իսկ դիմումի համաձայն։
Երրորդ դեղը, որը դասվում է կեղծվածների շարքը, «Ոսկե աստղ» բալզամն է։ Այն ներմուծվել է Հայաստան։ «Դեղարտադրող վիետնամական ընկերությունը դիմել էր առողջապահության նախարարություն, որ իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը շուկայում կա։ Ահազանգի հետեւից գնացել ենք եւ երեք դեղատներում հայտնաբերելով կեղծված տարբերակները՝ այդ նյութերը նույնպես փոխանցել ենք իրավապահ մարմիներին»,- շարունակեց առողջապահական տեսչության պաշտոնյան։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում