Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյան. «Իրողությունն այն է, որ դրսում բացարձակ հետաքրքրություն չկա Հայաստանի նկատմամբ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2016 12:04

«Սփյուռքի եւ ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության եւ թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկումից հետո կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը պատասխանեց «Հրապարակի» հարցերին։

Արտերկրում ի՞նչ պատկերացումներ են ձեւավորվել Հայաստանի մասին։

Իրողությունն այն է, որ դրսում բացարձակ հետաքրքրություն չկա Հայաստանի նկատմամբ, ցավոք սրտի։ Եթե իսկապես այդ հետաքրքրությունն ըլլար, չէր կրնա, որ մենք տնտեսական եւ քաղաքական էսպիսի պայմաններու մեջ գտնվեինք։ Դուրսի ուշադրությունը միայն մեկ երկրե

կուգա Հայաստանի վրա, ձեզի շատ ծանոթ է այդ երկիրը, դուք կապրիք մի քանի դարեր այդ երկրի ուշադրության շուքին տակ։ Սփյուռքի ուշադրությունը Հայաստանի հանդեպ շատ կարեւոր է, եւ Հայաստանը պետք է նկատի առնի, որ Սփյուռքի ուշադրությունը մեծ, օգտակար առիթ մըն է, որ օգտագործվի։ Անոր համար է, որ արձագանքը դուրսեն կուգա՝ կա՛մ Ռուսաստանեն, կա՛մ Սփյուռքեն։

Մենք միայն ՌԴի՞ համար ենք հետաքրքրություն ներկայացնում։

– Ըստ երեւույթին։ Կարծեմ՝ իշխանությունն ալ կփորձե այդ հետաքրքրությունը մշակել հատկապես՝ անտեսելով ունենալ 10 միլիոն Սփյուռք, եթե ոչ ավելին, որ կրնա տարբեր, տարբեր ներկայացնել Հայաստանին, որ Հայաստանի ապագան դառնա տարբեր եւ ինքնորոշ ապագա դառնա։ Բայց այդ հարաբերությունը տակավին այնքան խզված է, որ Հայաստանը գնում է միայն մեկ իրողության շուքին տակ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031