Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2016 11:42

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն Ծառուկյանից։ Փող, մանդատ, պաշտոններ… Եթե մոռացա որեւէ բան թվարկել, դուք ավելացրեք։ ԲՀԿ-ն Ծառուկյանից չի պահանջում կրթաթոշակ տալ, անվճար բուժօգնություն կազմակերպել, բնակարան բաժանել… ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ։ Մուրացկանությունը կերել է այդ կուսակցությանը։ Եվ, որպեսզի այդ սովորական մուրացկանությունը մեծապատիվ երեւա, պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։

Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց երբ քաղաքական ուժը փորձում է հարմար տեղավորվել ժողովրդի եւ նրա բարերար-փրկչի արանքում, այլեւս քաղաքականության եւ այդ քաղաքական ուժի մասին խոսելն ավելորդ է դառնում։ Այս ընթացքում քանի՞ ազդեցիկ մարդ է դուրս եկել ԲՀԿ-ից։ Շատ։ Բա նրանց տներն էլ գնացեք, խնդրեք, որ հետ գան։ Վարդան Օսկանյանը կարգին քաղաքական անցյալով գործիչ է, խնդրեք՝ գուցե հետ գա եւ գլխավորի ԲՀԿ ցուցակը։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էիք, իբր, նրա ստեղծածը։ Քոչարյանի տան տեղը չգիտեի՞ք, որ բարձրացել էիք Աբովյան քաղաքի բլուրները։

Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքն է որոշելու՝ զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ ոչ։ ԲՀԿ-ն թեկուզ 20 հատ ընդլայնված նիստ անի ու 20 անգամ ուխտագնացություն կազմակերպի դեպի Աբովյան, միեւնույն է, Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի կարող քաղաքական որոշում դիտվել, եթե նա փորձի գլխավորել ԲՀԿ-ն։ Դա կարող է լինել վերադարձ՝ ի շրջանս յուր, նույն գետը մտնել, բայց ոչ քաղաքական քայլ։ Ծառուկյանին այս մասին կամ կհուշեն, կամ արդեն հուշել են, կամ էլ քաղաքականության մեջ եղած տարիներին անձամբ է հասկացել, որ նման բան հնարավոր չէ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031