Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իր հորը սպանած Սարո Աբգարյանը չի դատվի

Դեկտեմբեր 06,2016 11:32

Նա անմեղսունակ է ճանաչվել

2016թ. oգոստոսի 4-ի վաղ առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ շտապ օգնության ծառայության բժիշկները կանչով մեկնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ վերջինիս որդին հրազենով կրակել է հոր վրա, վախեցել են տուն մտնել:

Կողբ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ Արտաշես Աբգարյանի որդին՝ 1991թ. ծնված Սարո Աբգարյանը նախկինում հոր հետ կենցաղային հարցերի վերաբերյալ լարված հարաբերություններ է ունեցել եւ այդ օրն իրենց տան պատշգամբում, իրեն ամրակցված «ԻԺ-58» 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է: Սարո Աբգարյանը ոստիկանություն բերման է ենթարկվել:

Սպանության հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Ս. Աբգարյանի նկատմամբ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա մեղսունա՞կ է, թե՝ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար էր, Ս. Աբգարյանը գտնվում էր «Նորք» հոգեբուժական կենտրոնում:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սարո Աբգարյանը ճանաչվել է անմեղսունակ, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կկիրառվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031