«Հարկային օրենսգիրքը վատ փաստաթուղթ չէ»,- այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այն նույնիսկ իրավունք ունի եւ գործում է, դժգոհություն էր առաջացրել բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, որոնց վրա հարկը ավելացել էր, որոնք աշխատում էին սպիտակ դաշտում: Ասում էին` հարկային մուտքերն ավելացնում եք մեր հաշվին ու քայլեր չեք ձեռնարկում ստվերը հարկային դաշտ բերելու ուղղությամբ: Դժգոհությունն իրավունք ունի գոյություն ունենալ, հետագայում հարկային բարեփոխմանն անդրադառնալո՞ւ ենք`այո»,- ասաց պարոն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, «Հարկային օրենսգիրքը մեր պարտավորությունն էր որոշակի ֆինանսավորող կազմակերպությունների նկատմամբ, մենք, իհարկե, երկար աշխատել ենք այս օրենսգրքի վրա եւ մեր պարտավորությունն էր որոշակի ժամկետում ընդունել այն: Հարկային օրենսգիրքը վատ փաստաթուղթ չի, նույնիսկ իրավունք ունի եւ գործում է»:
Վարչապետը նաեւ նշեց, որ հետագայում աշխատելու են Հարկային օրենսգրքի վրա, որովհետեւ այս ոլորտն իրենց նախանշած ստրատեգիական ուղղությունների մեջ է մտնում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ