Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Այն ժամանակ էլ ամենանախանձը Աշոտն էր»

Դեկտեմբեր 05,2016 21:11

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում քսան տարի առաջ ստեղծված և մինչև այժմ մեր առօրյայի և տոների անբաժան մասնիկը դարձած՝ «Մեր բակը» երաժշտական կատակերգության ստեղծագործական անձնակազմի հետ: Ներկա էին դերասաններ Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, «Մեր բակը» առաջին ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, ինչպես նաև «Մեր բակը» 1 և 2 -ի սցենարական անձնակազմի անդամ Արմեն Թադևոսյանը:

Հանդիպումը տեղի ունեցավ հարց պատասխանի ձևով, ինչպես նաև ցուցադրվեց ֆիլմ «Մեր բակ»-ի մասին, որը պատրաստել էին ուսանողները:

15388777_558055917726958_736742166_o 15321471_558055747726975_896075527_o

Երկխոսությունը սկսելուց առաջ ընկերները հիշեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարկ Սաղաթելյանի հիշատակը: Անդրադառնալ «Մեր բակը» ֆիլմին և չհիշել հեռուստադիտողների սիրելի կերպարը՝ անհնար է:

Հարցերի մեծամասնությունը ուղղված էին հենց Բրյուսովի շրջանավարտ Հրանտ Թոխատյանին, որն իրեն ամբողջովին տանն էր զգում, չնայած ինչպես ինքը նշեց՝ վարձով տանը. «Հիմա եք դուք համալսարանական, այն ժամանակ մենք ընդամենը ինստիտուտային պայմաններում էինք, ամեն ինչ փոխվել է, մասնաշենքը ևս»:

Հարազատ համալսարանում նրան այնքան ջերմ ընդունեցին, որ Աշոտ Ղազարյանն ընդվզեց. «Ժողովուրդ, կարողա մենք գնանք՝ դուք Հրանտի հետ խոսեք»: Իհարկե, սա կատակ էր և երկու իրարից հետ չմնացող հումորի զգացում ունեցող մարդիկ, հանդիպումն էլ ավելի մտերմիկ դարձրին: «Հա Աշոտը էն ժամանակ էլ ամենանախանձն էր, երբ մեկին նկարում էին՝ Աշոտը միանգամից խառնվում էր, այդ իսկ պատճառով իմ և Մկոյի կերպարների կադրերի մեծամասնությունը մնացին կադրից դուրս»,- կատակեց Հրանտը:

Մի միջավայր որտեղ հավաքվում են կատակերգության դերասաններ՝ առանց կատակի անհնար է, այս հետաքրքիր ընթացքը շարունակեց Մկոն՝ հայտարարելով որ Սոնան այլևս առաջվանը չէ. «Երբ հիմա նայում եմ այդ կադրերը՝ այնքան անկեղծ էին, չգիտեմ հիմա կրկնելը կստացվի՞ նույն ձևով, և հետո չմոռանանք, որ Սոնա՜ն այլևս առաջվանը չէ»:

Ստեղծագործական ընթացքը  շատ անգամ ուղեկցվել է նաև վեճերով, անկեղծանում է սցենարիստ Արմեն Թադևոսյանը. «Աշխատում էր սցենարական խումբ Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ, բայց մասնակցում էին բոլորը և ստեղծագործական աշխատանքը, բնականաբար առանց տարաձայնությունների լինել չէր կարող»:

Քսան տարի անց մեր բակի յուրաքանչյուր դրվագ արդիական է,  յուրաքանչյուր կերպար անմոռանալի է և  նույնիկ հագուստը, օրինակ՝ Հրանտի կերպարը և իր բաճկոնը: Ինչպես պատմում էր դերասանը, հայտնի բաճկոնը ունի նաև իր ձեռքբերման պատմությունը. «Գնացինք Հայֆիլմ կինոստուդիայի պահեստ և հենց այնտեղ գտանք այդ բաճկոնից 2 հատ, սկզբից մեկն էինք վերցրել, բայց քանի որ ոչ ոք չէր նայում՝ մյուսն էլ վերցրեցինք, իսկ անձրևանոցը աճուրդում վաճառեցինք»:

Ոչ միայն կերպարները այլ դրվագներն են անմոռանալի և նույնիսկ քսան տարի հետո հանդիսատեսը ծիծաղում է մեր հերոսների հումորների վրա: Աշոտը ևս մեկ անգամ պատմեց Հրանտին մրջյունի և փղի անեկդոտը՝ ստուգելու համար, արդյոք ոչինչ չի փոխվել, և իհարկե չէր փոխվել, դարձյալ հանդիսատեսը ծիծաղից թուլացավ, իսկ Հրանտը դժգոհեց. «Հա, Աշոտ ինձանից ի՞նչ ես ուզում»:

Վերջում սիրված դերասան Աշոտ Ղազարյանի մոտ ծնվեց միտք, դիտարկել «Մեր բակը» քսան տարի անց: Իսկ Մկոն դարձյալ հիշեցրեց. «Սոնան այլևս առաջվանը չէ»:

Նելլի Թառփոշյան

Լուսանկարները՝ Աննա Թադևոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031