Aravot.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Կենցաղի տան» մոտ մի քանի երիտասարդների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դանակահարությունից հետո երեկ կեսգիշերն անց, արնահոսությամբ եւ սրունքի վերքերով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող: Տարբեր վնասվածքներով նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 29 ամյա մի երիտասարդ: Այս երկու երիտասարդներին, ինչպես Aravaot.am-ին պատմեցին, դանակահարել է ոմն Համբարձում:
ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունները հաստատեցին, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնել՝ արդյոք հայտնաբերել են դանակահարողին, ինչի պատճառով է ծագել վիճաբանությունը: «Կատարվում է հետաքննություն, ուստի որեւէ նորություն չենք կարող հաղորդել»,-ասացին ոստիկանությունից:
Մեր տեղեկություններով` վիրավոր երիտասարդներից մեկի վիճակը ծանր է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ