Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Մեր մտավորականությունը պետք է իր քաղաքացիական դիրքորոշումն ունենա»

Դեկտեմբեր 05,2016 18:33

Ինչպես արդեն հայտնել ենք, սփյուռքահայ մշակութային գործիչների նախաձեռնությամբ ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրականացնել դիտորդական առաքելություն:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, որը կարող է խթանել նաեւ Հայաստանում բնակվող մտավորականներին. «Համենայն դեպս, ազնիվ եւ արդար մարդկանց ներկայությունը ավելի կնպաստի ընտրությունների արդար եւ ազնիվ անցկացմանը: Մտավորականի դերը ես շատ բարձր եմ գնահատում մեր հանրային կյանքում եւ գիտակցության մեջ: Մեր մտավորականությունը պետք է իր քաղաքացիական դիրքորոշումն ունենա ի շահ եւ ի նպաստ մեր երկիրը ծանր վիճակից դուրս բերելու գործին»:

Դավիթ Գասպարյանը համարում է, որ սփյուռքը այս դեպքում կարող է խթան հանդիսանալ. «Մերոնց մեջ մի տեսակ անտարբերություն ասեմ, հուսահատություն ասեմ, մի ինչ-որ վիճակ կա, որ հարկավոր է թափ տալ, զգոնացնել ի նպաստ ամենաբարձրի, որի անունն է Հայոց աշխարհ»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք գրագանագետը պատրաստ է միանալ նախաձեռնությանը, Դավիթ Գասպարյանը պատասխանեց, որ սիրով պատրաստ է ներգրավվել այդ խմբի աշխատանքներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031