«Օրրան» եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԿ-ների կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող երեխաները դեկտեմբերի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ամանորին ընդառաջ թխվածքաբլիթներ պատրաստեցին ու զարդարեցին, ապա թխվածք-խաղալիքները կախեցին տոնածառից եւ երազանք պահեցին: Երեխաները նաեւ ուրախ խաղեր խաղացին, նրանց զվարճացրեց ծաղրածուն:
Ինչպես նշեց «Օրրանի» մամուլի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը, արդեն 10-րդ տարին է, որ «Օրրանի» սաները հյուրընկալվում են «Արմենիա Մարիոթի» հարկի ներքո: «Օրրանի» երեխաները անհամբերությամբ են սպասում այս միջոցառմանը»,-նշեց Սուսաննա Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ