Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ քննարկվել են էկոտուրիզմի զարգացմանն աջակցելու մեխանիզմները

Դեկտեմբեր 05,2016 18:11

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած  Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Ակիրա Օհարային:

Ողջունելով հյուրին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ նախարարության իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Ակիրա Օհարան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելության նպատակն է տուրիզմի ոլորտի` մասնավորապես էկոտուրիզմի ներուժին ծանոթանալը և  աջակցության մեխանիզմների դիտարկումը:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմի զարգացման ռազմավարության, համապատասխան ենթակառուցվածքներին, ոլորտում արդի տեխնոլոգիաների կիրառմանը, համայնքների ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

Նախանշվել են էկոտուրիզմի զարգացմանը նպաստող այն բաղադրիչները, որոնց կայացման համար կարող է դիտարկվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությունը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031