Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել Շավքաթ Միրզիյոևը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ըստ այդ տեղեկատվության՝ Միրզիյոևը հավաքել է ընտրողների ձայների 88.61 տոկոսը: Արդյունքների հրապարակումից հետո ընտրված թեկնածուն հանդես է եկել հանրահավաքում և երախտագիտություն հայտնել իր նախկին մրցակիցներին: Նա հավելել է, որ խորին շնորհակալություն է հայտնում ժողովրդին՝ իրեն վստահելու համար:
Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին: Դրա անհրաժեշտությունն առաջ էր եկել սեպտեմբերի 2-ին երկրի նախկին նախագահ 78-ամյա Իսլամ Քարիմովի մահվան պատճառով:
Շավքաթ Միրզիյոևը Քարիմովի օրոք զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նրա մահից հետո դարձավ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ