Բերդ քաղաքի բնակիչ Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին ժամը 19-ի սահմաններում Տավուշ գյուղի «Արդամ» հանդամասում Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում վերջինիս կացարանից կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնին: Դրա հետեւանքով վերջինս ստացել է ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Մ. Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի 2-րդ մասով: Մ. Մեժլումյանը գտնվում է կալանքի տակ:
Սույն քրեական գործով դատավարությունը դեկտեմբերի 8-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Այս գործով տուժող Աշոտ Խաչատրյանը մեկ տարի շարունակված նախաքննության ընթացքում դեպքի մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել, որի պատճառով նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածով («Սուտ մատնությունը»):
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ