Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ