Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովի վարքագիծը հուշում էր՝ կարծես իրեն մեկ է՝ ի՞նչ կլինի». Երվանդ Վարոսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2016 17:00

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

permyakov_2Դատավորները գտան, որ նիստին չներկայացած՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը գուցե այլ միջնորդություններ ունի: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում նշյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Բողոքի քննությունն, ըստ էության, ավարտված է, կարծում եմ՝ հաջորդ նիստին դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավոր է մեղադրանքի մասով, սակայն անհիմն է՝ տուժողի իրավահաջորդների քաղաքացիական հայցը վարույթ չընդունելու մասով: Մենք ընդդեմ Ռուսաստանի քաղաքացիական հայց էինք ներկայացրել, որը դատարանը հրաժարվեց վարույթ ընդունել»:

permyakov_3Հետաքրքրվեցինք՝ Վալերի Պերմյակովի՝ բողոքի քննությանը ներկա չլինելը որեւէ կերպ չխոչընդոտե՞ց քննության ընթացքին: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ նա ներկա լիներ, սակայն դատավարության այն փուլում ենք, որ ոչ մեկ նրան, ցավոք, ստիպողաբար չի կարող բերել դատարան: Եթե հրաժարվել է՝ իր գործն է, դրանում տարօրինակ բան չկա, որովհետեւ առաջին ատյանի դատարանում նրա վարքագիծը հուշում էր՝ կարծես թե իրեն մեկ է՝ ի՞նչ կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031