Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացվել է պետական վճարների 12 նոր տեսակ

Դեկտեմբեր 05,2016 16:40

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա ասաց, որ նախագծով հստակ սահմանել են տեղական տուրքեր եւ վճարներ հասկացողությունները: Ըստ այդմ, նոր կատեգորիա է մտցվել օրենքով, որը վերաբերում է տեղական տուրքեր եւ վճարներ վճարողների գրանցման եւ հաշվառման դրույթներին: Օրենքով նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինները այսուհետեւ պետք է հաշվառեն տեղական տուրքեր եւ վճարներ վճարողներին: Գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային եւ էլեկտրոնային: Դա կօգնի վերլուծելու հարցում:

Սահմանվել է նաեւ տեղական տուրք եւ վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները: Միասնական սկզբունքներ են սահմանվել տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի եւ տեսակների վերաբերյալ: Տեղական տուրքերի տեսակները մնացել են անփոփոխ, իսկ տեղական վճարների տեսակներն ավելացվել են. «Մենք ունեինք տեղական տուրքի 18 տեսակ, իսկ տեղական վճարների 20 տեսակ ունենք, դրանցից 12-ը նոր տեսակներ են վճարների»:

Փոխնախարարն ասաց, որ տեղական տուրքերի եւ վճարների սահմանը 0-ից մինչեւ 10 հազար, 0-ից մինչեւ 15 հազար, 0-ից մինչեւ 5000 էր սահմանվում, եւ, որպես կանոն, առավելագույն դրույքաչափն էր սահմանվում, ուստի նախագծով առաջարկում են հստակ 10 հազար, 15 հազար, 5000 դրամ սահմանել: Գոտիավորման սկզբունք է նաեւ գործելու: 10 հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքի պարագայում տարբեր գոտիավորման հնարավորություն կա՝ տուրքերի տարբեր դրույքաչափերի կիրառմամբ:

Որեւէ նոր ծանրաբեռնվածություն բնակիչների վրա եւ համայնքային բյուջե նոր լրացուցիչ մուտքեր նախագծով չեն նախատեսվում:

Վաչե Տերտերյանն ասաց, որ այնուամենայնիվ, համայնքային եկամուտները կարելի է մեծացնել եւ վերանայել, օրինակ, շինթույլտվության համար պետտուրքը վերանայել, որովհետեւ այդ տուրքերը սահմանվել են 96 թվականից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031