Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Ադրբեջանի ներկայացուցիչները, անընդհատ ընդհատելով, փորձում էին խեղաթյուրել իրականությունը

Դեկտեմբեր 05,2016 16:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում վեճ է առաջացել հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 5-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց միջադեպի մանրամասները:

«Ես Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդական վեհաժողովի պատվիրակության կազմում համեմատաբար նոր եմ ներգրավվել: Այս տարվա ամռանից սկսած հասցրել եմ այդ նիստերին մասնակցել: Արդեն շատ լավ պատկերացնելով, թե ինչպիսի խոհանոց է, ինչպիսի միջավայր է, ինչ գործընթացներ են տեղի ունենում զեկույցներ ենք պատրաստել աշնանը տեղի ունեցած հանձնաժողովի նիստերի ժամանակահատվածում: Քաղաքական հարցերի հանձնաժողովում եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում մենք ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր տնտեսական ներդրումների շուկան, օրենսդրական դաշտը եւ միջավայրը եւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կայուն հանրապետություն, տեռորիստական գործողությունների հետ համադրություններ եւ համեմատություններ անցկացնելով այլ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի մասնակից պետությունների հետ:

Այդ երկու զեկույցների քվեարկությունը պետք է դրվեր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստի ժամանակահատվածում, որտեղ Ադրբեջանի պատվիրակը, երբ որ քննարկվում էր տարածաշրջանում տեռորիստական եւ կրոնական հիմնախնդիրների հետ կապված հարցերը, իր զեկույցում մատնանշեց, որ շուրջ 25 տարի է Ադրբեջանը կորցրել է իր տարածքները, որտեղ հակամարդկային, տեռորիստական գործողություններ են տեղի ունեցել, ըստ էության, մեղադրելով հայկական կողմին»,- ասաց նա:

Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ հայկական կողմը հաշվառվել է, որպեսզի հարց կարողանա բարձրացնել, սակայն գլխավոր քարտուղարը եւ հանձնաժողովի ղեկավարը Ադրբեջանի ներկայացուցիչներ են, որոնք համարժեք պատասխան տալու հնարավորություն չեն ընձեռնել. «Հաջորդ օրը, երբ որ տեղի էր ունենում սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, եւ հիմնականում քննարկվում էր կրթության, գիտության ծրագրերը, ինքս նաեւ հաշվառվեցի, որպեսզի կարողանամ համարժեք պատասխան տամ: Իմ ամբողջ խոսքի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները՝ թե՛ պատվիրակության պատգամավորը, թե՛ Ադրբեջանի նախագահող ներկայացուցիչը, անընդհատ ընդհատելով՝ փորձում էին խեղաթյուրել իրականությունը: Այնուամենայնիվ, ես մատնանշել եմ, որ 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի հետ կապված հիմնահարցերը, ներկայացրել եմ 2006 թվականին Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված գործողությունները եւ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը: Շատ կարճ ժամանակահատված էր այդ խնդիրները ներկայացնելու համար, այնուամենայնիվ, 11 պետությունների պատվիրակները հետագայում եւս որակեցին, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031