«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանը և նախաձեռնության մյուս մասնակիցներն ու անդամները օրերս անցան հստակ քայլերի և խոստացված ակցիաների կատարմանը․ կազմակերպվեց ծառատունկ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:
Բացի ծառանտնկից մասնակիցները «Հայֆիլմ»-ին առնչվող թեմաներ քննարկեցին, եղան կինոստուդիայի գրադարանում, որտեղ ամեն մասնակից իր հետ բերել էր խորհրդանշական մեկ գիրք՝ նվիրելու «Հայֆիլմ»-ի գրական ֆոնդին․
Ծառատնկին մասնակցել նաև ՀՀ Վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, բազմաթիվ մշակութային գործիչներ և «Հայֆիլմ»-ի աշխատակիցները:
Նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի խոսքերով՝ ծառեր տնկելն ու շրջապատը գեղեցկացնելը խոշոր ծախսեր չի պահանջում, այլ ընդհամենը սեր, հոգատարություն և միասնականություն:
Կարդացեք նաև
«Հայֆիլմի Վերածնունդ» քաղաքացիական նախաձեռնություն