Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

GIZ-ի Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի ղեկավար Մարիտա Ռիդելը ներկայացրել է 2013-2016թթ. ծրագրերի շեշտադրումները

Դեկտեմբեր 05,2016 15:50

Քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նախարարին է ներկայացրել պատվիրակության ներկայացուցիչներին և ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:

Հայաստանում Գերմանիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշի-ուշով հետևում են ՀՀ նոր Կառավարության քաղաքականությանը և ողջունում դրա տնտեսական ուղղվածությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել կայուն տնտեսական զարգացմանը:

GIZ-ի Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի ղեկավար Մարիտա Ռիդելը ներկայացրել է 2013-2016թթ. ծրագրերի շեշտադրումները, որոնցից մեկը, օրինակ, սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված աջակցությունն է:

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության կողմից տրվող թ´ե ֆինանասական և թ´ե տեխնիկական աջակցությունը: Նախարարը ցանկություն է հայտնել ապահովելու համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը, մասնավորապես կայուն տնտեսական զարգացման և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը տրվող աջակցության համատեքստում: Նախարարն առաջարկել է առաջիկայում նախաձեռնել մի քանի հանդիպում` հետագա ծրագրերը մանրամասն քննարկելու համար:

Նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարին, որը նպաստելու է նոր ներդրումային ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին` սահմանելով ներդրումային այն հիմնական ուղղությունները, որոնք կաշխուժացնեն ոլորտը: Նախարարի տեղակալն առաջարկել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը ներգրավվել այս գործընթացում` մեկ միասնական գործիքով աշխատանքներն իրականացնելու համար:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031