2016 թվականին լրացել է Հայաստանի Հանրապետության՝ «ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպությանն անդամակցության տասը տարին: Այդ կապակցությամբ Բրյուսելում` «ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գրասենյակում, կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությանը նվիրված երեկո:
Պաշտոնական ընդունելությանը ներկա էին «ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության 41 անդամ պետությունների ներկայացուցիչները և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր:
Երեկոն մեկնարկել էր «ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենների, այնուհետև` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ողջույնի խոսքով:
Կարևորելով քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում ՀՀ անդամակցությունը նման կազմակերպություններին` Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն էր հայտնել կազմակերպությանը՝ տարիների համագործակցության, կատարած աշխատանքների, գրանցված հաջողությունների, ինչպես նաև՝ համատեղ ձեռքբերումների համար՝ վստահ լինելով՝ դրանք հետագայում ևս շարունակական են լինելու:
Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեցին հայկական ազգային երաժշտությունը, պարերը և ուտեստները՝ Եվրոպայի կենտրոնում տարածելով հայկական տրամադրություն և հյուրընկալություն:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար