Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կստորագրվի հայ-հնդկական կրթական համագործակցության նոր համաձայնագիր

Դեկտեմբեր 05,2016 15:07

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է  Հնդկաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիին:

Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը  ծավալվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է  բարձրագույն կրթության համակարգում, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և  զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչում: Համաձայնագիրը կնպաստի երկու կողմերի միջև փորձի փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, գիտաժողովների  կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանը ու իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության  առնչությամբ` դեսպան Սանգվան Յոգեշվարին հույս է հայտնել, որ այդ համաձայնագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031