«Պետք է կարողանանք կրթել ՀՀ քաղաքացիներին` ճիշտ քվեարկել: Նրանք պետք է իմանան՝ ինչպես տեր կանգնեն իրենց քվեին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը տեսակապով ասաց կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հիմնադիրներից Ատոմ Էգոյանը: Հիշեցնենք՝ նախաձեռնությունը մտադիր է առաջիկա ԱԺ ընտրություններում ապահովել սփյուռքահայերի մասնակցությունը որպես դիտորդներ:
«Մենք էլ մեր հերթին պետք է դրսից ամեն ինչ անենք` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Ուզում ենք ցույց տալ, որ միասնական ենք»,-հավելեց Ատոմ Էգոյանը:
Նա նկատեց, որ ոչ բոլոր սփյուռքահայերն իրավունք ունեն քվեարկելու, բայց երկքաղաքացիություն ունեցողներին խորհուրդ տվեց գալ ՀՀ եւ քվեարկել. «Դա կարևոր է՝ ցույց տալու համար, որ նրանք արդարության կողմնակիցն են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀՀ քաղաքացիներին դո՞ւ ես կրթելու, հա՞…
սա որքան ինքնահաւանություն… «վերից նայիլ» ժողովուրդին…
գիտէ՞ք, ԱՄՆ-ում ալ այսպէս Հոլիվուդի բազմաթիւ «հայտնի»ներ Հիլարի Քլինթընին ետին շարվեցան, ինչ ուզես չըրին, միանյ թէ՝ Թրամփը չընտրվի… եւ տեսանք ինչ եղաւ…
այդ դասը նկատի թող ունենան անոնք որոնք այժմն Հայաստանում կարծում է թէ կրնան օգտվիլ այս տեսակ հանրային զբաղցնողներից