Դեկտեմբերի 9-ից 18-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվելու է շախմատի 8-րդ London Chess Classic գերմրցաշարը, որին մասնակցելու կազմակերպիչները հրավիրվում են ժամանակակից շախմատի տասը ուժեղագույն գրոսմայստերների:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հրավեր ստացած շախմատիստների մեջ է: Լոնդոնում նրա մրցակիցները լինելու են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն եւ Մայքլ Ադամսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chess24-ի