«25 տարում Հայաստանում այդպես էլ չձևավորվեց նորմալ ընդդիմություն, որը կկարողանար մարդկանց առաջնորդել»,- «Մեդիա Կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արդարություն Հայաստանում» նորաստեղծ նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը:
Անդրադառնալով՝ ՀՀԿ-ին՝ նա ասաց, որ վերջինիս հետ իր առնչությունն այնքան է, որքան յուրաքանչյուրինը. «Ավագանու անդամ դառնալով՝ հասկացա, որ որոշակի փոփոխություն համակարգի մեջ հնարավոր չէ անել, քո ձայնը միշտ հանուն բարբառո է լինում»:
«Իմ ձայնը միշտ իմ բեմն է եղել, որտեղից 1996-ից ինձ լսում են»,-հավելեց Թոխատյանը՝ ակնարկելով, որ այդպես իրեն լսել են իշխանությունն ու ընդդիմությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ