Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են»

Դեկտեմբեր 05,2016 14:22

«Ես հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետեւ մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են, երևի, իրենց մեջ եւu Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է: Քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է եւ դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կարող եմ ասել` ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցանցերում… գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում եւ, երբ հետեւում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը. որովհետեւ այո, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են եւ դա փաստ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց`առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձեւաչափով, առաջիկայում կհայտարարվի:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջարկը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եւ բոլոր հարցերի պատասխանը կտա: Որեւէ թաքուն, որեւէ ոչ հրապարակային քայլ երբեւէ չի արվել եւ չի արվելու»:

Նա ապատեղեկատվություն որակեց այն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներին: Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, եւ ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել եւ վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ի՞նչ են քննարկում, ի՞նչ չեն քննարկում»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում: Նա կոչ արեց ոչ իշխանական բոլոր այն ուժերին, որոնց նպատակը ազատ, արդար ընտրություններն են, միավորվել` պայքարելու ընտրողի քվեն պաշտպանելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031