Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:
Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին մեր պատվիրակը հնարավորություն չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր ձայնի իրավունք հայկական պատվիրակության ներկայացուցչին չընձեռվեց:
Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավել երկրների պատվիրակների քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին:
Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքականության որդեգրված նմանօրինակ կուրսը:
Կարդացեք նաև
Մանրամասները համացանցում հայտնված սիրողական տեսագրությունում
Մամլո հաղորդագրություն