Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ նախագիծ է». Գագիկ Ջհանգիրյանի կոշտ ելույթը՝ կառավարության նախագծի մասին

Դեկտեմբեր 05,2016 14:07

ԱԺ-ում Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ վստահեցնելով, որ կառավարության նիստում ինչպես հարկն է խնդիրը չի ներկայացվել: Չի ներկայացվել, որ այդ նախագիծը ոտնձգություն է՝ քննիչի անկախության դեմ:

Նա հիշեցրեց, որ 95-ից սկսած օրենսդրական փոփոխություններով, ինչպես նախորդ գումարման, այնպես էլ այս ԱԺ-ոււմ նախաքննական մարմինները առանձնացվել են, նախաքննական մարմինների ծավալի մեծամասնությունը առանձնացվեց՝ որպես Քննչական կոմիտե, ստեղծվեց Հատուկ քննչական ծառայությունը: Այս փոփոխությունը ներկայացվում էր՝ որպես էքսպերիմենտ, եթե հաջող ընթացք ունենա առանձնացումը, պետք է առանձնացվեին նաեւ մյուս նախաքննական մարմինները. «Սա արվում էր 95-ից մինչ օրս, որպեսզի քննիչը չընդգրկվեր ոչ մեղադրանքի, ոչ պաշտպանության կողմում: Քննիչի ինքնուրույնությունը պետք է լիներ ազդեցություն եւ լծակներ ունեցող մարմիններից»

Նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, որը հիմա մեծ օրակարգում է, քննիչին հանել է մեղադրանքի կողմից: Քննիչը հանրային վարույթի մասնակից է, քննիչը պետք է ազատ լինի ինչպես մեղադրական ապացույցներ հավաքելու, այնպես էլ պաշտպանական մեղադրանքը հերքող ապացույցներ հավաքելու, ամրագրելու. «Այս նախագծով անընդունելի եմ համարում մի դրույթը: Այն, ինչ այսօր անում ենք, քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել հսկող դատախազի որոշումը, քննիչին սարքում ենք շահագրգիռ կողմ: Մի դեպքում հանդես է գալու ի պաշտպանություն մեղադրանքի դեմ բողոքող, մյուս դեպքում՝ ի պաշտպանություն մեղադրանքի: Դառնալու է բացարկման ենթակա անձ»:

Գագիկ Ջհանգիրյանը բարկացավ՝ 15 տարի փորձել են քննիչի անկախությունը ապահովել, հիմա այս մի թեթեւ հարվածով քար են գլորում այդ անիվի տակ. «Ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է, եթե կուզեք: Պարո՛ն Սահակյան, ես կոչ եմ անում, հասկանում եմ, որ անհետաձգելի է, դուք էլ դնելու եք քվեարկության, բայց չի՛ կարելի: Դուք, հին իշխանությունը մի ուղղությամբ 20 տարի է՝ գալիս ենք, ինչպե՞ս կարելի է դնել դա հարվածի տակ»: Նա հայտարարեց, որ անընդունելի է համարում այս նախագիծը. «Մենք քննիչին բերում ենք նորից կոխում եք մեղադրանքի կամ պաշտպանության դաշտ: Խայտառակ նախագիծ է»:

Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը չընդունեց քննադատությունը: Նա վստահեցրեց, որ հարցը քննարկել են դատախազության ներկայացուցիչների, քննչական մարմինների հետ. «Նախագիծը բնավ նպատակ չունի նվազեցնել դատախազության դերը վարույթի ընթացում: Խոսքը քննիչի դատավարական ինքնուրույնության ամրապնդման մասին է»: Նա ասաց, որ այս փոփոխությամբ դատավարության սկզբունքների իմաստը չի խարխլվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031