«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն առայժմ անուններ չի տա, թե որ ուժերի հետ է տեսնում իր գլխավորած կուսակցության ընթացքը`առաջիկա ընտրական գործընթացներում:
Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Ազատ դեմոկրատները» բանակցում են Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների հետ: Հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» դաշինքում իրենց մերժել են: Դրանք նա որակում է «կեղծ, թափառող լուրեր» եւ հիշեցնում, որ իրենք մշտապես հայտարարել են`ընտրություններին մասնակցելու են սեփական`ընդլայնված եւ լայն կոնսոլիդացված ցուցակով: Խաչատուր Քոքոբելյանը մանրամասներ `չի փոխանցում. «Ասել եմ, հիմա էլ եմ ասում`շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն: Նաեւ`անհատների առումով»:
Անուշ Սեդրակյանի`«Ազատ դեմոկրատներին» լքելու մասին` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ