«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր գնահատականները՝ արձանագրելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագիծը. -ձևավորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մենաշնորհային դիրք, -սահմանափակում է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և փորձագետների արդյունավետ և գործընկերային ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմներում, -ունի խտրական և տարբերակված մոտեցում ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների նկատմամբ, -վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը:
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ