Սփյուռքահայերը կտրված են հայաստանյան իրադարձություններից: Ըստ ռոք երաժիշտ, System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանի՝ դա է պատճառը, որ սփյուռքահայ գործիչների «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը երկու ամսում միացել է 4400 քաղաքացի:
Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը Թանկյանը տեսակապով ասաց՝ նրանք, որոնք, այսպես ասած, քաղաքական մարդիկ չեն, չեն միանում ստորագրահավաքին. «Մեզ համար շատ կարեւոր է ստորագրողների հայ լինելը, բայց այս հանգամանքն արդեն իսկ պակասեցնում է ստորագրողների թիվը»:
Սերժ Թանկյանի խոսքով. «Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված իրարից, քան մենք պատկերացնում էինք: Սփյուռքում շատ քիչ են հասկանում Հայաստանի իրադարձություններից»:
Երաժիշտը նաեւ չբացառեց, որ առաջիկայում «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակում մշակութային միջոցառում կկազմակերպի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործիչների հիմնած նախաձեռնության նպատակն է՝ սփյուռքահայերին կոչ անել որպես դիտորդ մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ո՜հ… որովհետեւ դու շատ լաւ ես հասկանում Հայաստանը, հա՞
եղած-չեղածը երգիչ մըն ես, ակաս,
կարգ մը պատանիների մօտ համբավդ երեւի ղաֆայիդ զարկած է,
խելքդ գլխիդ բեռ, եւ գործիդ խառնվիր
այսինքն… երգէ… պարէ…
հոփ, հոփ, հոփ
(եթէ նախագահին Սերժիկ կոչող կա,
ա՞յս մէկը ինչ են անվանելու… Սերժիկի՞կ…)