Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի նախագծերը ԱԺ նիստերում չեն քննարկվի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2016 13:05

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում պատգամավորների ուշադրությունը հրավիրեց իր հայտարարությանը՝ «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին»: Նա ասաց. «Թեպետ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս հայտարարությանը դրական վերաբերմունք չի ցուցաբերել, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դուք պետք է կողմ քվեարկեք եւ մենք քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը, որովհետեւ ապստամբություն տեղի ունեցավ ամռանը, իսկ ապստամբողները մեր հանրության բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչներն էին: Նրանցից առավելը ներկայացնում էին առաջին Արցախյան պատերազմը: Մենք ունենք խնդիր՝ լսելու, թե ինչու ապստամբեցին»:

Ըստ Փոստանջյանի, կատարվածից պետք է դասեր քաղենք՝ հաշվի առնելով, որ մենք այսօր ունենք շուրջ 6 մլրդ դոլարի պետական պարտք. «Ապստամբության իրավունքների իրացումը չենք կարող բացառել ապագայում»: Նա հորդորեց քննարկել ԱԺ նիստի ընթացքում այդ հայտարարությունը, նոր կորոշեն՝ քվեարկել կողմ, թե ոչ:

Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը դրվեց քվեարկության եւ չընդունվեց՝ 27 կողմ, 69 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

Քվեարկությանը չմասնակցեցին ՀԱԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, կողմ էին: Հիմնականում կողմ են քվեարկել նաեւ ԲՀԿ ու Համախմբում կուսակցության անդամները:

Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Գաղտնազերծման՝ լյուստրացիայի մասին» նախագիծը նույնպես չընդունվեց: Այս անգամ կողմ էր 30 պատգամավոր, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 4-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031