Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևան». Վարչապետի պատասխանին սպասելով

Դեկտեմբեր 05,2016 13:02

Հարգելի պարոն վարչապետ,

Ս.թ. նոյեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից Ձեզ ուղղված բաց նամակում առաջարկել էինք ծառայողական ավտոմեքենաների մեծ մասը հետ վերադարձնել պետությանը և նշել էինք պատճառները՝ հասկանալով, թե դա ինչ մեծ բեռ է պետական բյուջեի համար: Չստանալով ոչ մի պատասխան, այնուամենայնիվ, Ձեզ ենք հղում մեր երկրորդ առաջարկը, որի միջոցով հնարավոր կլինի բյուջեն համալրել հսկայական գումարներով, այն է՝ վերանայել գույքահարկերի գնահատման գործընթացը, քանի որ ՀՀ-ում գոյություն ունեցող հազարավոր առանձնատների և անշարժ գույքերի գնահատումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ էության, համաձայն պաշտոնական տվյալների, Երևան քաղաքում գոյություն ունեն մեկ տասնյակից ոչ ավելի առանձնատներ, որոնց գինը գերազանցում է կես միլիոն դոլարը, սակայն փաստ է, որ ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ երկրում գոյություն ունեն հազարավոր շքեղ առանձնատներ և գույք, որոնց արժեքը անզեն աչքով նայելիս էլ ակնհայտ է՝ միլիոններ է կազմում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել գույքի վերագնահատում և իրական արժեքից իրական գույքահարկի գանձում պետական բյուջե: Վստահ ենք, որ այս քայլով ՀՀ բյուջեն կհամալրվի ահռելի միջոցներով:

Անհասկանալի է Ձեզ ուղղված հաղորդագրություններին, նամակներին չպատասխանելը և խմբակցության հետ հանդիպման առաջարկը ձգձգելը. չէ՞ որ Երևանի ավագանին երևանցիների կողմից ընտրված մարմին է, և մենք նույնպես ցանկանում ենք ունենալ արժանապատիվ կյանքով ապրող հայրենակիցներ և զարգացած պետություն:

Հարգանքներով՝
Գագիկ Բաղդասարյան
«Բարև Երևան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031