«Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների մասին այսօր ԱԺ-ում հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ «Իհարկե, պոզիտիվ է, որ այդ ընկերությունում հավատարմագրային կառավարման եւ լիարժեք վերագործարկման պրոցեսներ են ընթանում եւ խոսվում է գյուղացիների մթերված կաթի դիմաց պարտքերը մարելու մասին, բայց այնտեղ շուրջ 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա, եւ ես հորդորում եմ կառավարությանը այս թեման ուշադրության տակ պահել»:
Նա ասաց, որ այդ մարդիկ, որ 5 ամիս աշխատավարձ չեն ստացել, ունեն վարկեր:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ խորհրդակցել կառավարության ներկայացուցիչների հետ՝ խնդրի շուրջ:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ «Ձեզ հետ միասին կիսում ենք այդ մտահոգությունը, որովհետեւ այդտեղ կան ե՛ւ աշխատավարձի, ե՛ւ մթերման գծով խնդիրներ, որոնք բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների հետ են կապված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ