Սեպտեմբերի 21-ին սփյուռքահայ մշակութային գործիչների նախաձեռնությամբ ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի առաջիկա ԱԺ ընտրություններում իրականացնել դիտորդական առաքելություն: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողներին հայտնեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը՝ Ատոմ Էգոյանի կինը: Նա նշեց, որ նախաձեռնության ներքո ստորագրել է 4000-ից ավելի սփյուռքահայ:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին և «Սասնա ծռերի» գործողություններին հաջորդած հասարակական ընդվզումներին՝ Արսինե Խանջյանն ընդգծեց, որ ոտնահարվել են մարդկանց իրավունքները. «Քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողություների մեր երկրում»:
Ըստ դերասանուհու՝ Սփյուռքի համար մտահոգիչ է հայաստանյան իրականության պատկերը. «Քաղաքական անառողջ մթնոլորտ է, արտագաղթ, մոնոպոլիաները խեղդել են մրցակցությունը»:
Կարդացեք նաև
Խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մասին՝ Արսինե Խանջյանը կարծիք հայտնեց, որ կառավարության բարեփոխումները հստակ չեն քաղաքացիների եւ Սփյուռքի համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
դժվար բան է has-been դերասան լինելը…