Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդունում ու ճանապարհում ենք աղբով և ուզում ենք տուրի՞զմ զարգացնել». Կարինե Դանիելյան

Դեկտեմբեր 05,2016 12:22

ՀՀ-ում բնապահպանական խնդիրները 2016-ին ոչ թե լուծվել, այլ խորացել ու սրվել են:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ երկրում իրականացվող բնապահպանական քաղաքականությունը չի տարվում հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, մյուս կողմից՝ ամբողջ աշխարհում է բնապահպանական խնդիրների սրացում տեղի ունենում: Բնապահպանը փաստեց. «Համամոլորակային կլիմայական փոփոխությունների պատճառով նկատվում է էկոհամակարգի համընդհանուր ապակայունացում»:

Անդրադառնալով ՀՀ-ում հրատապ լուծման կարիք ունեցող բնապահպանական խնդիրներին՝ տիկին Դանիելյանն առանձնացրեց պոչամբարների հարցը. «Մեր հիմնական խնդիրը, որ անընդհատ էկոլոգիական ՀԿ-ները բարձրացնում են, ինչի մասին հայտարարվեց նաև վարչապետի հետ հանդիպմանը, հանքարդյունաբերության ընդլայնումն է Հայաստանի ողջ տարածքով՝ չնայելով, որ քաղաքների մերձակա կամ պահպանվող գյուղատնտեսական օգտագործման տարածք է: Որոշումներն ընդունվում են և սկսվում են աշխատանքները: Այս ամենի պատճառով այսօր մեր երկրում արդեն ձևավորվել է 21 պոչամբար՝ մեծ մասը Սյունիքում, Լոռիում, մեկական Արագածոտնում և Արարատում: Դրանք թունավոր նյութեր և ծանր մետաղներ են պարունակում: Ու պոչամբարների թիվը գնալով աճում է»:

Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ կառավարությանն առաջարկել են այսօրվա տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այդ պոչամբարներն օգտագործել որպես տեխնոգեն հանքեր, որ նոր հանք բացելու կարիք չլինի: Այդ որոշումը կառավարությունն ընդունել է, սակայն, ցավոք, բնապահպանի տեղեկացմամբ՝ զուգահեռ նոր հանքերի բացման թույլտվություն է տրվում:

Հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներից տիկին Դանիելյանն առանձնացրեց նաև առհասարակ թափոնների հարցը. «Վրաստանից գալիս ենք՝ մաքուր ճանապարհներ, բայց մեզ մոտ բնակավայրերն ընդունում ու ճանապարհում են աղբով, ու այս պարագայում մենք ուզում ենք տուրի՞զմ զարգացնել»:

Հրատապ է նաև փոքր ՀԷԿ-երի խնդիրը: Ըստ բնապահպանի՝ բոլոր խնդիրները բխում են նրանից, որ «մի խումբ մարդիկ միանգամից պետք է հարուստ լինեն, այդ միանգամիցը քանդել է երկիրը»:

Կարինե Դանիելյանը մտահոգություն ունի նաև նոր կառավարության հետ աշխատանքների կազմակերպման հարցում. «Նախորդ կառավարության հետ ինչ-ինչ ծրագրեր իրականացրել ենք, հիմա կրկին կառավարություն փոխվեց, ու ստիպված ենք հիմա էլ այս կառավարության հետ զրոյից սկսել»:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ «եթե առողջապահությունը մեր կողքին կանգնի, իրավիճակը կփոխվի: Բայց դեռ խորհրդային տարիներից սկսած՝ առողջապահության նախարարությունը միշտ խնդիրները ծածկադմփոց անողի դերում է»:

Դրական տեղաշարժերից բնապահպանն առանձնացրեց միայն Սևանի մակարդակի բարձրացման փաստը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031