Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում թալիշեցիների մի մասի համար համապատասխան պայմաններ են ստեղծվել՝ տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Նա հայտնեց, որ մոտ 20 ընտանիքի էլ առաջիկայում Ալաշանում տուն կտրվի, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում հաստատված թալիշեցիների մի մասը ցանկանում է հաստատվել Ալաշանում:
https://www.youtube.com/watch?v=ntvBBDW3qvk
Թե որ փուլում են Թալիշի վերականգնման աշխատանքները, կարդացեք տպագիր «Առավոտ»-ի դեկտեմբերի 6-ի համարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ