Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Ծառուկյանի որոշումը պետք է, որ դրական լինի

Դեկտեմբեր 05,2016 12:09

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 5-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ներկայացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի արդյունքները:

Նա նշեց, որ նիստի ընթացքում ներքին կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկվել. «Կուսակցության կողմից կարեւորվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, բոլոր ներքին կազմակերպչական աշխատանքներին ներգրավել ղեկավար մարմնի բոլոր ներկայացուցիչներին: Եվ այսօրվանից սկսած՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները, ավագանու ներկայացուցիչները, տարածքային կառույցի ղեկավարները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում լինելու են, շփվելու են ոչ միայն կուսակցության ներկայացուցիչների հետ, այլ առհասարակ մեր երկրի քաղաքացիների հետ, լսելու են նրանց կարծիքը, նրանց ծրագրերը, մոտեցումները, ինչպիսի առաջարկություններ նրանք ունեն: Եվ առաջիկայում մենք խմբագրելու ենք բոլորի կողմից հավաքագրած տպավորությունները, կարծիքները եւ ներկայացնելու ենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրեր, ծրագրային մոտեցումներ եւ օրակարգային հարցեր»:

Վահե Էնֆիաջյանը որպես կարեւոր հարց առանձնացրեց կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը. «Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ պարոն Ծառուկյանի տան առջեւ մեր երկրի բազմահազար քաղաքացիներ էին հավաքվել եւ իրենց պահանջն էին ներկայացնում Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Ինքս էլ իմ գործընկերների հետ քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո գնացել եմ, մասնակցել եմ այդ հավաքին: Այդ հավաքին մասնակցել է նաեւ պարոն Ծառուկյանը: Քաղաքացիների հետ շփվելով՝ նա իր մոտեցումներն էլ է ներկայացրել, իր խոսքն էլ է ասել, որ առաջիկա օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հասարակական պահանջը, իր հայտարարությամբ հանդես կգա:

Այդ հավաքից հետո քաղաքական խորհրդի որոշ ներկայացուցիչների հետ, ԱԺ մեր խմբակցության որոշ պատգամավորների հետ առանձնազրույց ենք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ ներկայացրել ենք քաղաքական խորհրդի որոշումը եւ այն հորդորը, որ ցանկանում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունում նրա ներգրավումը՝ կուսակցության ղեկավարի կարգավիճակով: Քննարկել ենք նաեւ տարաբնույթ հարցեր՝ կապված ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, մի շարք ներկայիս զարգացումների հետ: Չեմ ուզում շտապողականություն դրսեւորել: Իմ ներքին համոզմունքն է, որ Գագիկ Ծառուկյանը այն անհատականությունն է, որը որ միշտ եղել է հասարակության եւ ժողովրդի հետ, եւ տեսնելով հասարակական, քաղաքական պահանջվածությունը, ես կարծում եմ, իր որոշումը պետք է լինի դրական»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031