Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրի փոքրիկ սիրահարը. 6-ամյա Սաշա Բեյլերյանը ապշեցրել է ռուս հանդիսատեսին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2016 11:43

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Բոլորից լավը» (Лучше всех) փոքրիկ տաղանդների հաղորդաշարում Մաքսիմ Գալկինը հյուրընկալել է 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանին, որը ներկաներին ապշեցրել է լեզուների իմացությամբ, բացառիկ հիշողությամբ և երաժշտական տաղանդով:

Ալեքսանդր Բեյլերյանը հանդիսատեսի համակրանքը գրավել է հենց առաջին վայրկյաններից՝ հայտարարելով, որ ինքը մարտի 14-ին «վերջին անգամ կդառնա 7 տարեկան» և այդ տարիքում էլ նույնքան լավը կլինի, որքան հիմա:

Այնուհետև փոքրիկ Սաշան անգլերեն և ռուսերեն լեզուներով արտասանել է «լուրջ, և անգամ մեծական բանաստեղծություն»՝ հատված «Համլետ»-ից:

Ալեքսանդրի հայրը (երեխայի խոսքով՝ նա կրում է իր նույն ազգանունը, բայց ուրիշ անուն)՝ Հայկ Բեյլերյանը, պատմել է, որ իրենք թեև օգնում են երեխային առոգանության հարցում, բայց հիմնականում նա ինքնուրույն է սովորում և դա հաճույքով է անում, օրինակ, «Համլետի» ռուսական տարբերակը սովորել է 2 օրում:

Այնուհետև փոքրիկ Բեյլերյանը հաղորդավար Վալդիս Պելշի հետ խաղացել է «Գուշակիր մեղեդին» խաղը՝ առաջին իսկ նոտաներից գուշակելով և երգելով գուշակած երգերը (իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն)՝ «երաժշտական առումով ճնշելով» և ոչ մի շանս չթողնելու իր «մրցակցին»՝ Մաքսիմ Գալկինին:

Ալեքսանդր Բեյլերյանի օգտին կարելի է քվեարկել հետևյալ հղումով՝

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031