ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքում ավտոճանապարհների մասին թարմ տեղեկատվությունը յուրաքանչյուր ժամը մեկ տեղադրվում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝