Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուրտ եղանակին մաշկը մաքրեք տաքացրած բուսական յուղով

Դեկտեմբեր 05,2016 11:30

Թավշյա մաշկի համար թթվաշ խնձորները կաթով եփել, տրորել եւ քսել դեմքին

Չոր մաշկը, հատկապես ձմռան ամիսներին, կարեւոր է լավ խնամել՝ ավելորդ չորությունից եւ կնճիռներից խուսափելու համար:

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս տան պայմաններում չոր մաշկը մաքրելու համար օգտագործել հետեւյալ քսուքը. 1 ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, նույնքան կիտրոնի հյութ, խառնել եւ որոշ ժամանակ պահել սառնարանում: Դեմքին քսել երեկոյան՝ բամբակով, որը որոշ ժամանակ անց՝ քնելուց առաջ, մաքրել չոր բամբակով, որպեսզի մաշկը կարողանա շնչել:

15280948_1038323666277230_1

Խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ շատ տաք ջրով: Նախընտրելի է լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Երեկոյան անպայման պետք է դեմքին որեւէ յուղոտ քսուք քսել: Այն լավ մաքրել 1-2 ժամ հետո՝ առանց դեմքը լվանալու:

Պետք է խուսափել նաեւ երկարատեւ ջերմային դիմակներից, շոգեբաղնիքից: Աշխատել որքան հնարավոր է քիչ օգտագործել դիմափոշի, դիմահարդարման համար անհրաժեշտ ներկեր եւ այլ միջոցներ:

15328312_1038323686277228_1

Ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում ցանկացած մաշկ մաքրել տաքացրած բուսական յուղով՝ այն իր մեջ է վերցնում կեղտն ու փոշին եւ մաշկը չի զրկում բնական ճարպային շերտից:

Դեմքի յուղը պետք է մաքրել բամբակով՝ նախօրոք թրջելով տաք ջրով: Երբ մաշկը սկսում է չորանալ, կնճռոտվել, հաճախակի սնուցեք, օգտագործեք սնուցող եւ մաշկը հարթեցնող դիմակներ եւ դարձյալ կվերադառնաք ձեր նախկին տեսքին:
Կնճիռներից ազատվելու միջոց է հետեւյալ դիմակը. կես բաժակ գարեջրի հետ ձվի դեղնուցը այնքան հարել, որ դառնա մածուցիկ քսուք, որից հետո քամել դեմքին եւ պահել 1 ժամ:

Արդյունավետ ձմեռային դիմակ է համարվում նաեւ սա. 2-3 մաքրած կարտոֆիլը եփել կաթով, տրորել եւ տաք խյուսը քսել դեմքին: Պահել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Մաշկի թառամածության համար մի մտահոգվեք, քանի որ դրա դեմ շատ օգտակար են գազարի քերուկի դիմակները: Գազարը քերիչով մանր քերել, դնել դեմքին եւ պահել 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:

15310692_1038323699610560_1

Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում շաբաթը 1-2 անգամ ձվի սպիտակուցի ու կամֆորայի սպիրտի դիմակ դնել: 1 ձվի սպիտակուցի վրա կաթեցնել 10 կաթիլ կամֆորայի սպիրտ, խառնել, քսել դեմքին եւ անձեռոցիկով ծածկել: Թողնել 30 րոպե, ապա մաքրել կոսմետիկ հեղուկով:

Հայտնի է, որ թավշյա մաշկը երիտասարդության նշան է: Դրա համար առաջարկվում է շատ պարզ եւ արդյունավետ միջոց. հասած, թթվաշ խնձորները եփել կաթով, տրորել, սառեցնել եւ քսել դեմքին: Պահել 15-20 րոպե եւ լվանալ գոլ ջրով:

Պետք է նաեւ հիշել, որ ինչքան էլ սնուցեք եւ պարբերաբար դիմակներ դնեք, այն արդյունքը չեք ստանա, եթե օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակ կա, որ զգալիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի տարին երկու անգամ խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով: Հատկապես կարեւոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման E վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031