Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին հաղթանակը բաց թողեց «Էվերթոնի» նկատմամբ: Դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինած Մարուան Ֆելաինին սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ տան տերերը 11 մետրանոցով վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 1:1:
https://www.youtube.com/watch?v=xknBNRlDAPI
ՄՅՈՒ-ի երկրպագուները խաղից հետո համացանցում գնահատել են տեղի ունեցածը՝ Մխիթարյանի մասին գովեստի խոսքեր գրելով, իսկ Ֆելաինիի հասցեին սուր քննադատության ու վիրավորանքների տարափ տեղալով: Ֆանատներից մեկն էլ անդրադառնալով Մոուրինիոյի՝ Մխիթարյանին փոխարինելու որոշմանը, գրել է. «Տատս ֆուտբոլից ավելի լավ է հասկանում, քան Մոուրինիոն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ The Sun-ի