Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Դրանք նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն