2016թ. դեկտեմբերի 4-ին «Աշխատանք» մարզապալատում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարը՝ մասնակցությամբ Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի և Երևանի շուրջ 250 պատանի մարզիկ-մարզուհիների:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա