Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ`Գևորգ Սարգսյանի (Ջունգլ) գործով

Դեկտեմբեր 04,2016 14:14

Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 28.11.2016թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարտան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Գևորգ Սարգսյանն,

առերևույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 02.12.2016թ. միջնորդություն է ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031