Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց՝ 2015 թ. ձմեռային եւ 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Դեկտեմբեր 03,2016 21:37

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում են 2015 թ.-ի ձմեռային (2014 թ. դեկտեմբեր – 2015 թ.-ի հունվար-փետրվար) և 2016 թ.-ի ամառային (մայիս-հուլիս ամիսներ) զորակոչերի ժամանակահատվածում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները:

Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ տարբեր մարզերի բնակավայրերի, մասնավորապես` Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Երևան քաղաքի և արտերկրից Կազմակերպություն դիմած 57 քաղաքացիներից` զորակոչիկներից և նրանց հարազատներից, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից կազմակերպության հարցումների պատասխանների միջոցով: Համեմատության համար նշենք, որ նախորդ նույն ժամանակահատվածի ընթացքում դիմած քաղաքացիների թիվը 45 է:

Զեկույցում վերստին ներկայացրել ենք բազմիցս բարձրաձայնված և մասամբ լուծված կամ լուծում չստացած համակարգային խնդիրները և զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող կոնկրետ խնդիրները, ինչպես նաև այս զորակոչերի ժամանակ արձանագրված խնդիրները:

Անդրադարձել ենք նաև զորակոչը և զինվորական ծառայության պիտանիության հարցը կարգավորող օրենսդրությանը և գնահատել ենք թերությունների, բացերի ազդեցությունը զորակոչիկների իրավունքների խախտման վրա:

Զեկույց՝ 2015 թ. ձմեռային եւ 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031