Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկման ժամանակ մի օգտատեր հարցրել էր՝ ես ապրում եմ Բելգիայում, ինչո՞վ կարող եմ աջակցել երկրին: Վարչապետը պատասխանեց՝ լավ լինելով:
Նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին վարչապետը պատասխանեց. «Վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո, ե՞րբ՝ կասեն: Նրա խոսքերով՝ «եթե ինֆլյացիա չկա, ինչի՞ փոխհատուցենք»:
Կարեն Կարապետյանը մի դեպք պատմեց՝ սիրիահայերի հետ կապված. «Վերջերս մասնակցել եմ մի ոսկերչական ցուցահանդեսի, սիրիահայերն են, ասում եմ՝ ինչ պրոբլեմ ունեք, ասում են որեւիցե պրոբլեմ չունենք, ինչո՞վ օգտակար լինեմ՝ որեւիցե պրոբլեմ չկա: Մոտենում եմ շատ մեծ դախլ, սիրիահայ չի, հարցնում եմ՝ ինչ պրոբլեմ ունես, ու ես հարցը տալուց փոշմանեցի:
Քննադատությանը, որ Կարեն Կարապետյանը կրճատումներ է անում եւ գործազրկության մակարդակն է մեծացնում՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ գործազրկության դեմ պայքարի համար պետք է նախ աշխուժացնել բիզնեսը: Նա ասաց. «Կրճատումներով գործազրկությունը շատացնո՞ւմ եմ, մյուս կողմից մշտական բողոքներ են հնչում ոչ արդյունավետ կառավարման, ես կրճատե՞մ, թե՞ պահեմ: Եթե իրենք արդյունավետ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս, արդյունք չեն տալիս, պահե՞մ: Համենայնդեպս, ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ