Ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդը դիմել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
Aravot.am-ը դեկտեմբերի 3-ին «Դեբատ» մամուլի ակումբում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին խնդրեց անդրադառնալ այդ հանգամանքին:
«Ակտիվ քաղաքականությունը ո՞րն է: Պարոն Ծառուկյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր եւ ընդհանրապես նիստերին չի մասնակցել, երկու անգամ է մասնակցել վերջին 2.5 տարվա ընթացքում: Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Իսկ մնացածը՝ իմ գործընկերներից մեկը ճիշտ ասել է՝ Սերժ Սարգսյանը կուզենա, պարոն Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, չի ուզենա՝ չի վերադառնա: Եվ քանի այդ փողոցում չեն հավաքվել ՀՀԿ-ականները, պայմանական եմ ասում, եւ պահանջում են, որ պարոն Ծառուկյանը կվերադառնա, պարոն Ծառուկյանը ո՛չ կվերադառնա, ո՛չ կարող է վերադառնալ, ո՛չ էլ ցանկություն կունենա»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը համարում է, որ դա իր նախկին կողմնակիցների կազմակերպած միջոցառումն է. «Որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ առանց պարոն Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ո՛չ ունի ֆինանսներ, ո՛չ մարդկային ռեսուրսներ, որպեսզի մասնակցի գալիք ընտրությունների: Եվ առկա բազմաթիվ կառույցները նախընտրական ժամանակահատվածում շատ արագ կա՛մ լուծարվելու են, կա՛մ անցնելու են մեկ այլ ուժի, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավելեց, որ ընտրողների 40 տոկոսը այլեւս Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը չէ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ